Minami ընկերության Գաղտնիության քաղաքականություն
Այս Գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») կարգավորում է անձնական տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման, բացահայտման և պաշտպանության կարգը օգտագործողների (այսուհետ՝ «Օգտագործող», «Դուք», «Ձեր տվյալներ») անձնական տվյալների մշակման գործընթացները, այն ծառայությունները ներառյալ՝ www.minami.am կայքի միջոցով, որոնք տրամադրում են «Մինամի» ՍՊԸ-ին (այսուհետ՝ «Կազմակերպություն», «Մենք»):
Այս քաղաքականությունը պատրաստված է ՀՀ օրենքների, ներառյալ ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համաձայն և սահմանում է Կազմակերպության պարտավորությունները առանձին օգտվողների
հանդեպ, ինչպես նաև նրանց իրավունքները իրենց անձնական տվյալների մշակման վերաբերյալ:
Գլուխ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Օգտագործելով www.minami.am/ կայքը (այսուհետ՝ «Կայք») և Կազմակերպության ծառայությունները, Օգտագործողը համաձայնվում է այս Քաղաքականության պայմանների հետ:
1.2. Կազմակերպությունը իրավունք է վերապահում փոխել Քաղաքականությունը առանց զգուշացման: Թարմացված տարբերակը հրապարակվում է Կայքում և ուժի մեջ է մտնում տեղադրման պահից:
1.3. Կայքում տրամադրված ծառայությունների շարունակական օգտագործումը համարվում է Ձեր համաձայնությունը Կազմակերպության կողմից Ձեր անձնական տվյալների մշակմանը, այդ թվում՝ համապատասխան հարցումներով, համաձայն տվյալների մշակման քաղաքականությանը:
1.4. Եթե Օգտագործողը չի համաձայնվում այս Քաղաքականության պայմանների հետ, պարտավոր է դադարեցնել Կազմակերպության ծառայությունների օգտագործումը:
Գլուխ 2. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
2.1. Օգտագործողի կամքով տրամադրված տվյալներ
Մենք ստանում ենք այն տվյալները, որոնք Դուք տրամադրում եք՝
-
Հաշվի գրանցման ժամանակ:
-
Պատվերի ձևակերպման կամ ծառայությունների բաժանորդագրման ժամանակ:
-
Հետադարձ կապի ձևանմուշների լրացման կամ աջակցության հետ կապ հաստատման ժամանակ:
-
Կարծիքների, մեկնաբանությունների կամ բովանդակության հրապարակման ժամանակ:
Մշակվող տվյալները ներառում են.
-
Իդենտիֆիկացիոն տվյալներ – անուն, ազգանուն, հայրանուն:
-
Կոնտակտային տվյալներ – հեռախոսահամար, էլ. հասցե:
-
Վճարման տվյալներ (առանց բանկային քարտերի տվյալների ամբողջական պահպանման):
-
Առաքման հասցե (եթե պատվիրված են ապրանքներ կամ ծառայություններ):
-
Հաճախորդների սպասարկմանը դիմելու գրառումներ:
-
Անձնագիր կամ Նույնականացման քարտ։
2.2. Ավտոմատ տվյալների հավաքագրում
Կայքը այցելելու դեպքում մենք կարող ենք ավտոմատ կերպով հավաքագրել հետևյալ տվյալները.
-
IP հասցե և օգտագործողի գտնվելու վայր (եթե տեղադրված են գեոլոկացիայի կարգավորումները):
-
Սարքի տեսակ, բրաուզեր, օպերացիոն համակարգ:
-
Ակտիվության մատյան – կայքի էջերը, կայքում անցկացրած ժամանակը, կատարված գործողությունները:
-
Cookie ֆայլեր և այլ հետևման տեխնոլոգիաներ՝ վիճակագրության հավաքագրման և բովանդակության անձնականացման համար:
2.3. Անձնական տվյալներ երրորդ անձանց կողմից
Մենք կարող ենք ստանալ օգտվողի վերաբերյալ տվյալներ այլ աղբյուրներից, եթե դա նախատեսված է կայքի գործունեության և ծառայությունների տրամադրման, օրենսդրական կանոնների կամ օգտվողի համաձայնությամբ.
-
Սոցիալական ցանցերի միջոցով մուտք գործում (օրինակ՝ Google կամ Facebook):
-
Գործընկերներից ստացված տեղեկատվություն – վճարման համակարգեր, լոգիստիկ ընկերություններ և այլն:
-
Այլ օգտվողներից ստացված բողոքներ կամ դիմումներ - եթե դա անհրաժեշտ է հնարավոր խախտումների ստուգման կամ վեճերի կարգավորման համար:
2.4. Չանձնավորված և ամփոփ տվյալներ
Մենք հավաքագրում ենք վիճակագրական տեղեկատվություն, որը թույլ չի տալիս անհատականացված օգտվողների ճանաչումը՝ կայքի գործառույթները բարելավելու և հարթակի աշխատանքի վերլուծության նպատակով, Համաձայն
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Դուք ունեք օրենքով սահմանված իրավունքներ։
Դուք իրավունք ունեք ցանկացած պահի հետ կանչել անձնական տվյալների մշակման վերաբերյալ Ձեր համաձայնությունը։
Սակայն, պետք է հաշվի առնել, որ համաձայնության հետ կանչելը կարող է հանգեցնել հետագայում Ձեզ Ծառայությունների մատուցման անհնարինության։
2.5. Բողոք ներկայացնելու և տվյալները ուղղելու իրավունք.
Եթե Դուք կարծում եք, որ Ձեր անձնական տվյալների մշակումն իրականացվում է օրենսդրության խախտմամբ, կամ եթե Դուք բողոքներ ունեք Ձեր անձնական տվյալների մշակման կարգի վերաբերյալ, Դուք իրավունք ունեք բողոք ուղարկել Ընկերությանը։
Դուք նաև իրավունք ունեք դիմել Ընկերությանը Ձեր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու պահանջով, եթե դրանք անարժանահավատ են կամ թարմացման կարիք ունեն։
Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները և դրանց բովանդակությունը նախատեսված չեն անչափահասների կողմից օգտագործման համար, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով 18 տարեկանը չլրացած լիարժեք գործունակություն ձեռք բերելու դեպքերի։
Ընկերությունը չի իրականացնում 18 տարեկանը չլրացած անձանց անձնական տվյալների հավաքագրում և պահպանում, ինչպես նաև թույլ չի տալիս նրանց գրանցվել մատուցվող ծառայություններից օգտվելու համար։
Հաշվի առնելով Օգտատերերի կողմից տրամադրվող տվյալների հավաստի ստուգման անհնարինությունը, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում անչափահասների կողմից կայքի և ծառայությունների օգտագործման հետևանքների համար։
Գլուխ 3. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Մենք օգտատերերի անձնական տվյալները մշակում ենք հետևյալ նպատակներով.
✔ Ընկերության ծառայությունների աշխատանքի ապահովում և օգտատիրոջ առջև ստանձնած պարտավորությունների կատարման համար։
✔ Օգտատիրոջ հետ կապ հաստատելու, ծանուցումների, տեղեկագրերի և առաջարկների համար։
✔ Տեխնիկական աջակցության ապահովման և օգտատիրոջ ծագած հարցերի լուծման հարցում օգնություն ցուցաբերելու համար։
✔ Կայքի որակի և ֆունկցիոնալության բարելավման, ինչպես նաև օգտատիրոջ փորձի անհատականացուման համար։
✔ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման համար։
✔ Կասկածելի գործունեության հայտնաբերմանև խարդախության կանխարգելման համար։
Գլուխ 4. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁՆՑ
Մենք երաշխավորում ենք, որ Ձեր անձնական տվյալները չեն փոխանցվի երրորդ անձանց առանց Ձեր համաձայնության, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
Անձնական տվյալները կարող են փոխանցվել.
4.1. Ընկերության գործընկերներին՝ Ձեր առջև ստանձնած պարտավորությունները կատարելու համար (օրինակ՝ վճարային համակարգերին, առաքման ծառայություններին)։
4.2. Պետական մարմիններին՝ տվյալների փոխանցումը կարող է իրականացվել առանց օգտատիրոջը տեղեկացնելու, եթե դա պահանջվում է օրենքով։
4.3. Իրավական ներկայացուցիչներին՝ Ընկերության իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության դեպքում։
Գլուխ 5. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Տվյալները պահպանվում են դրանց մշակման նպատակների իրականացման համար անհրաժեշտ ժամանակահատվածում՝ համաձայն գործող նորմատիվ պահանջների։
5.2. Անձնական տվյալները պաշտպանելու համար կիրառվում են համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ տեղեկատվության արտահոսքը, չարտոնված մուտքը կամ փոփոխությունը
կանխելու համար։
5.3. Ձեր տվյալների անվտանգությունն ապահովելու նպատակով Ընկերությունը հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով չի հարցնում գաղտնաբառեր կամ գաղտնի տեղեկություններ։
Գլուխ 6. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Օգտատերը իրավունք ունի.
6.1. Հարցնել տեղեկատվություն այն անձնական տվյալների մասին, որոնք պահպանվում են մեզ մոտ։
6.2. Ուղղել, թարմացնել կամ ջնջել իր անձնական տվյալները։
6.3. Ցանկացած պահի հետ կանչել իր տվյալների մշակման համաձայնությունը։
6.4. Բողոք ներկայացնել վերահսկող մարմիններին, եթե իր իրավունքները խախտվել են։
Հարցումներն ընդունվում են էլեկտրոնային փոստով՝ minamiillc@gmail.com հասցեով։
Գլուխ 7. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
7.1. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում տվյալների գաղտնիության կորստի համար, եթե օգտատերը դրանք ինքն է տեղադրել հանրային հասանելիության վայրում, կամ եթե դրանք երրորդ անձանց հայտնի են դարձել
մինչև Ընկերությանը դրանք տրամադրելը։
7.2. Ընկերությունը իրավունք ունի ժամանակավորապես արգելափակել օգտատիրոջ անձնական տվյալների մշակումը վեճերի, տվյալների անհամապատասխանության կամ լիազորված մարմինների կողմից հարցման
դեպքում։
Գլուխ 8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
Մինչև դատարան հայց ներկայացնելը, կողմերը պարտավորվում են փորձել կարգավորել տարաձայնությունները արտադատական կարգով։ Դրա համար անհրաժեշտ է ուղարկել գրավոր բողոք և սպասել պատասխանի 30 օրացույցային օրվա ընթացքում։ Եթե վեճը չի կարգավորվում, այն ենթակա է քննարկման Հայաստանի Հանրապետության դատական մարմիններում։
Գլուխ 9. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԻ ՓԱԿՈՒՄ
Անձնական տվյալները հեռացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում.
9.1. Ստորագրված դիմումն ուղարկել էլեկտրոնային փոստով՝ minamiillc@gmail.com հասցեով։
9.2. Անձամբ ներկայացնել դիմումը ընկերության գրասենյակ հետևյալ հասցեով՝ Վազգեն Առաջին Վեհափառ 10, ք. Երևան։
Դիմումները մշակվում են 7 աշխատանքային օրվա ընթացքում։
Գլուխ 10. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կազմակերպությունը իրավունք ունի կատարել փոփոխություններ առանց Օգտվողներին նախազգուշացնելու։
Գլուխ 11. ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Էլ. հասցե՝ minamiillc@gmail.com
Հասցե՝ Վազգեն Առաջին Վեհափառ փողոց, 10, Ք․ Երևան
Աջակցման կենտրոնի հեռախոսահամար ՝ (+374) 77 77 16 16